22/10/2016 19:50
Անհրաժեշտ է կառավարության և հասարակության փոխադարձ կապ ստեղծել. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում կառավարության և հասարակության փոխադարձ կապի ստեղծումը:
«Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք, որովհետև երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու: Ես չեմ ուզում մեր վրայից պատասխանատվությունը գցել և ասել, թե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել», - ասաց Կ. Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին: