22/10/2016 19:55
Վարչապետ. Առաջիկա հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խանգարում են, որպեսզի կառավարության նոր ծրագրին ակտիվ արձագանք լինի, կարծում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Վեց-յոթ ամիս հետո մեզ սպասում են ընտրություններ: Ասում են, որ կառավարության ծրագրի մեջ կան կետեր, որոնք դեկլարատիվ են: Ես ուրախ կլինեի լսել՝ ոնց կարելի է այդ մասը ոչ դեկլարատիվ ասել: Ռեալ, մենք պահեր ունենք, որ դեկլարատիվ պետք է հայտարարենք, ասենք, պետծառայողի կերպարի փոփոխություն, հարկայինի և այլն կերպարի փոփոխություն», - ասաց Կ. Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները և սպասումները որոշակի առումով խանգարում են, որպեսզի արձագանք լինի:
«Ես վստահ եմ, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ, որ հայտարարում է, տեսնենք կլինի, թե չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի, թե չի լինի, և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այս քայլերին, թե չէ: Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով: Կցանկանայի՞, որ պասիվ չլիներ՝ շատ», - նշեց վարչապետը: