22/10/2016 12:45
Թուրքիան 150 հրթիռ է արձակել Հալեպի հյուսիսում գտնվող գյուղերի ուղղությամբ
Հալեպի հյուսիսի 4 գյուղերում գտնվող քրդական զինված կազմավորումների դիրքերը ուրբաթ հարձակման են ենթարկվել թուրքական տարածքից, նրանց ուղղությամբ արձակվել է երկիր-երկիր դասի 150 հրթիռ, ասվում է քրդական ջոկատների միության հայտարարությունում, փոխանցում է РИА Новости-ն:
Քրդերը կրկին մեղադրել են թուրքական բանակին տարբեր արմատական ահաբեկչական խմբավորումների հարձակողական գործողություններին աջակցելու համար։
Քրդական ուժերի հայտարարության համաձայն՝ աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել իրենց դիրքերին ուղղված հարձակումները, ոչնչացնել 19 զինյալի և հակահարձակման անցնել ճակատի առանձին հատվածներում։