22/10/2016 13:43
Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավուգույն ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված վիճակահանության արդյունքում արգենտիացին ստացել է հարցմանը մասնակցած ֆուտբոլասերների 38 տոկոս ձայները:
Աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստին հաջորդել են Ռիյադ Մահրեզը («Լեսթեր», 20%), Պյեր Էմրիկ Օբամեյանգը («Բորուսիա» Դ., 15%), Մեսութ Օզիլը («Արսենալ», 13%), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», 11 %), Յանիկ Ֆերեյրա Կարասկոն («Ատլետիկո», 2%), Անխել Դի Մարիան (ՊՍԺ, 1%) և Սամիր Նասրին («Սևիլյա», 1%):
Մեսսին «Մանչեսթեր Սիթիի» հետ տնային խաղում (4:0) դարձել է հեթ-տրիկի և 1 գոլային փոխանցման հեղինակ: