22/10/2016 10:59
Յամալում Մի 8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել 21 մարդ
Յամալում Մի 8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններում իր աղբյուրները։
ТАСС-ի տվյալով, որը նույնպես հղում է անում շրջանի արտակարգ ծառայություններին, հայտնել է 19 զոհի մասին՝ նշելով, որ 3 ուղևորի հաջողվել է փրկվել։
Սկզբում փրկարարները գտել են մի տուժածի ու նրան ուղղաթիռով Ուրենգոյ հասցրել, իսկ հետո՝ նաև մյուս երկուսին են գտել։
«Интерфакс»-ն էլ, հղում անելով Ուրալի ՆԳՆ-ին, հայտնում է, որ ուղղաթիռի սրահում եղել է 22 մարդ և անձնակազմի երեք անդամ:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան։ Այն «Ռոսնեֆթ»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներին տեղափոխում էր Սուզունի հանքավայր- Նոր Ուրենգոյ երթուղով։ Վթարի մասին առաջին հաղորդագրություններից հետո պարզվել է, որ «Սոկոլ» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո շրջվել է։