22/10/2016 11:44
Մոդրիչը մերժել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է կարիերան շարունակել Չինաստանում:
Marca պարբերականը գրում է, որ խորվաթին առաջարկվել էր տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, որի շնորհիվ նա կարող էր դառնալ աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Այդ առաջարկը մերժելուց հետո 31-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ նոր՝ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր է կնքել:
Նշվում է, որ Մոդրիչն երբեք չի գրավել Չինաստան տեղափոխվելու հեռանկարը, և նա միշտ բացեիբաց ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «արքայական ակումբում»: