22/10/2016 13:16
ԻՊ-ի գրոհայինները Մոսուլից հարավ մահապատժի են ենթարկել 300 մարդու
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ՝ մահապատժի են ենթարկել 284 տղամարդու և արական սեռի երեխաների, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրաքի հետախուզությունում աղբյուրին:
Մահապատիժներն իրականացվել են հոկտեմբերի 20-21-ին, որից հետո նրանց մարմինները նետել են քաղաքի հակառակ կողմում գտնվող զանգվածային թաղման վայր: