22/10/2016 14:23
Բաց դռների օր` Պաշտպանության բանակում. ծնողներն այցելեցին զինծառայողներին
Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետև վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած բազում ելույթներում ևս մեկ անգամ արժևորվեց հայրենիքի պաշտպանի գործն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդումը:
Այնուհետև ծնողները շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան իրենց որդիների սոցիալ-կենցաղային պայմաններին ու շփվեցին հրամանատարական կազմի հետ:
Ծնողների հետ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվեցին նաև ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում: