22/10/2016 20:08
Լրագրողների դաշտը մասնագիտացման կարիք ունի. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարում, որպեսզի լրագրողների քննադատությունը առարկայական օգուտ տա:
«Ես չափազանց շահագրգռված եմ, որպես ՀՀ քաղաքացի, որ մեր լրագրողների դաշտն էլ մասնագիտացվի: Լինեն մասնագիտացված տնտեսական լրագրողներ, որոնց քննադատությունը կարող է առարկայական օգուտ տալ», - ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նա նաև նշեց, որ համամիտ չէ այն մտքի հետ, որ կառավարության նոր ծրագիրը կենացներ և խոստումներ է:
«Ես, ճիշտն ասած, այնտեղ կենաց ու խոստում չեմ տեսնում, բացի նրանից, որ մենք ասում ենք, որ աշխատելու ենք այս ուղղություններով: Փորձել ենք մաքսիմալ կոնկրետացնել, որտեղ հնարավոր է ժամկետներով, և իմ պատկերացմամբ՝ բավականին մեծ ծանրաձող ենք դրել, որը ռեգուլյար ամենօրյա աշխատանք է պահանջում», - ընդգծեց Կ.Կարապետյանը: