22/10/2016 13:53
56 միլիոն դրամ և Porsche Panamera GTS. Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի եկամուտը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել:
Նշված է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահան Մարտիրոսյանը հայտարարագրել է 26 միլիոն 192 հազար ՀՀ դրամ, 627 հազար ԱՄՆ դոլար, 321 հազար եվրո:
Վահան Մարտիրոսյանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր ներկայացված չէ:
Անշարժ գույքի բաժնում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը մեկ առանձնատուն, երկու բնակարան, հողամաս, ավտոտնակ, ամառանոց և մեկ հասարարակական նշանակության շինություն է հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահան Մարտիրոսյանի հանձնած փոխառությունները հետևյալն են՝ 520 հազար ԱՄՆ դոլար և 15 միլիոն 200 հազար ՀՀ դրամ:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. սեպտեմբերի 20) ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 56 միլիոն 157 հազար ՀՀ դրամ:
Վահան Մարտիրոսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ Mercedes-Benz S 350 L, Mercedes-Benz S 500 L 4 MATIC, Porsche Panamera GTS 4.8: