22/10/2016 11:15
Չարենցավանում մոտ 1.5 տոննա պահեստավորած անասնակեր է այրվել
Հոկտեմբերի 22-ին` ժամը 00.27-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, տեղեացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երիտասարդական փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվել է Մ. Ս.-ին պատկանող մոտ 1,5 տ պահեստավորած և մոտ 30 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 02.10-ին: