22/10/2016 11:22
ԱՄՆ-ում կառուցել են XXI դարի առաջին ատոմային ռեակտորը
Ամերիկյան Թեննեսի նահանգի «Ուոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջի ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում XXI դարում, հայտնում է «Росбалт»-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։
Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007 թվականին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն ճապոնական «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի (2011) պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին, ինչի հետևանքով շահագործումը կրկին հետաձգվել էր։
1150ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013 թվականից։