22/10/2016 12:01
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը կնվիրվի Հրաչյա Թամրազյանի հիշատակին
Հոկտեմբերի 28-29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի հիշատակին:
Մատենադարանից հայտնում են, որ գիտաժողովին զեկուցումներ կկարդան նարեկացիագիտության ոլորտի անվանի գիտնականներ՝ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, Ժան-Պիեր Մահեն, Հ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, Հ. Լեւոն Արք. Զեքիյանը, Թեո Մաարտըն Վան Լինտը և ուրիշներ:
Գիտաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև գրքերի շնորհանդեսներ՝ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ), Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը, Հ.Լևոն Արք. Զեքիյանի, Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի, Սեյրանուշ Մանուկյանի և Դավիթ Ղազարյանև «Գրիգոր Նարեկացին միջնադարյան մանրանկարներում» (ալբոմ-ուսումնասիրություն):