22/10/2016 11:36
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: