22/10/2016 13:54
ԱՄՆ իշխանությունները ռուս ցանցահենին մեղադրանք են ներկայացրել
ԱՄՆ-ում ազգությամբ ռուս Եվգենի Նիկուլինին մեղադրանք են առաջադրել LinkedIn, Dropbox և Formspring ընկերությունների համակարգիչներից տեղեկությունների գողանալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օքլենդում դաշնային մեծ ժյուրին ավելի վաղ հաստատել էր հոկտեմբերի 5-ին Պրահայում ձերբակալված 29-ամյա ռուսաստանցու մեղադրանքը։
Ամերիկյան դատախազության տվյալով՝ Նիկուլինը 2012-ին օգտագործել էր LinkedIn–ի աշխատակիցներից մեկի տվյալները, որպեսզի մուտք գործի ընկերության համակարգիչներ։ Գերատեսչությունում նաև կարծում են, որ Նիկուլինը մասնակցել է մի շարք անձանց հետ դավադրության, որոնց անունները չեն հայտնում՝ Formspring-ի օգտատերերի գողացված հաշվառման տվյալները վաճառելու համար։