24/10/2016 10:40
22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ մեղադրվողը ինքնասպանության փորձ է կատարել՝ երկաթե ամրակ կուլ տալով
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ, օրերս ինքնասպանության փորձ է կատարել: Aysor.am-ի հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ երբ Վահան Ղազարյանը լսել է տուժողի մահվան լուրը, հավասարակշռությունը կորցրել է:
«Հոգեպես շատ վատ վիճակում էր»,-ասաց Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, թե ավելի ուշ իրեն տեղեկացրել են, որ իր պաշտպանյալը ՁՊՎ տանելու ճանապարհին երկաթե ամրակ է կուլ տվել:
«Դեպքը եղել է հոկտեմբերի 21-ի՝ լույս 22-ի գիշերը: Հաջորդ օրը Վահան Ղազարյանը մասնակցել է մի շարք քննչական գործողությունների: Այժմ «Նուբարաշենում» է, իրեն կալանավորել են»,-տեղեկացրեց Մարինե Ֆարմանյանը: