24/10/2016 13:18
Իրաքը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը
Բաղդադը հայտարարել Է, որ Թուրքիան չի մասնակցում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը, հայտնում է ТАСС-ըч հղում անելով Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք ժխտում ենք Թուրքիայի որևԷ մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը»,-հայտարարել Է իրաքյան բանակի միացյալ հրամանատարության մամուլի քարտուղարը:
Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ թուրքական բանակի հրետանին քրդական զինված կազմավորումների խնդրանքով Մոսուլի մերձակայքում գնդակոծում Է ԻՊ-ի դիրքերը:
Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում երգրավված ցամաքային ուժերի ընդհանուր թվաքանակը հասնում է 60 հազարի: