24/10/2016 12:39
Վենեսուելայի խորհրդարանը մտադիր է նախագահ Մադուրոյի իմպիչմենտի գործընթաց սկսել
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության գործընթացը սկսելու մտադրության մասին՝ գործադիր իշխանությանը մեղադրելով սահմանադրական կարգի խախտման և պետական հեղաշրջման փորձի իրականացման համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Universal պարբերականին:
Բացի այդ, խորհրդարանականները պատրաստվում են դիմել Միջազգային քրեական դատարան՝ Մադուրոյի հրաժարականի հարցով հանրաքվեի կազմակերպման գործընթացի դադարեցման փաստի առնչությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Վենեսուելայում անցկացվել են բողոքի ցույցեր՝ Մադուրոյի հրաժարականի պահանջով: