24/10/2016 14:18
Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են առևտրին և ներդրումներին առնչվող հարցի շուրջ. Մելքոնյան
Հայաստան է ժամանել Եվրամիության առևտրի գլխավոր տնօրինության պատվիրակությունը, այսօր տեղեկացրեց հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով, պատվիրակության հետ իրականացվում է առևտրին և ներդրումներին առնչվող Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Այսօր Երևանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարեցին Հայաստանում EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքի մեկնարկի մասին:
«Մենք առանձանակի ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացմանը՝ առաջարկելով ԵՄ-ի հետ համագործակցության լավագույն հնարավորությունները», - նշեց Պ.Սվիտալսկին: