24/10/2016 12:28
Մոսկվայում ՀՀ քաղաքացիների սպանության գործով կասկածյալը գտնվում է հետախուզման մեջ
Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը հայտնի է, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ», - նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոր Մոսկվայի շրջանում վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել:
ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ՝ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար, որի առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը: