24/10/2016 14:03
Շտայնմայեր. Եվրամիությանը փլուզում է սպառնում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրամիությունը հայտնվել է անկայունության գոտում և նրան փլուզում է սպառնում, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Sueddeutsche Zeitung-ին:
«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ներհոսքը նաև` Բրիտանիայում անցկացված հանքավեից ցնցումը Եվրոպային հրել են խիստ անկայունության գոտի»,-հայտարարել Է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակնհայտ բաները, որոնք տասնամյակներով հավուր պատշաճի էին ընդունում, այժմ հայտնվել են կասկածի տակ:
Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ գերատեսչությունը պլանավորում է հասարակայնության հետ Եվրամիության ու նրա հեռանկարների քննարկման նախագիծ գործարկել:
«Մենք ցանկանում ենք լսել քննադատություն, որպեսզի իմանանք՝ ինչն է Եվրոպայում ճիշտ և ինչը՝ ոչ»,-հավելել է Շտայնմայերը: