24/10/2016 11:56
ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվել են փոխանակվել Սիրիայի վերաբերյալ հետախուզության տվյալներով
Թուրքիան միացել է Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի միջև հետախուզության տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրին: Սիրիայում Թուրքիան իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունն՝ ուղղված ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) գրոհայինների դեմ, փոխանցում է Vesti.ru-ն:
«Պաշտպանության և անվտանգության միացյալ Խորհրդի» կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիային փոխանցում է «նրա համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ», իր հերթին Անկարան Ռուսաստանի հետ կիսվում է իր տեղեկություններով:
Հետախուզության տվյալների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններ Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք են բերվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Թուրքիա Ռուսաստանի իշխանությունների այցի ժամանակ: