24/10/2016 14:53
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում արագացնել սննդային էմբարգոյի չեղարկման ծրագրի պատրաստությունը
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում արագացնել ծրագրի պատրաստությունը, որն անհրաժեշտ է ՌԴ սահմանած գյուղատնտեսական մթերքների մատակարարումների սահմանափակումները չեղարկելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզորի» կայքին։
Գերատեսչությունից հայտնում են, որ թուրքական կողմը հոկտեմբերի 6-ի բանակցությունների արդյունքում պարտավորվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել միջոցառումների ծրագիրը, որն ապահովում է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի ֆիտոսանիտարական անվտանգությունը։ Գերատեսչությունը դեռևս չի ստացել այդ ծրագիրը, ինչը դժվարացնում է ձեռք բերած համաձայնագրի իրականացումը։
«Հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի փոխշահավետ արտահանման և ներկրման ոչ միայն վերականգնման, այլ նաև զարգացման անհրաժեշտությունը, ռուսական կողմը Թուրքիային խնդրել է արագացնել հնարավորինս սեղմ ժամկետներում այդ ծրագրի պատրաստումն ու ներկայացումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել իր շուկա թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը։