24/10/2016 14:26
Մահացել է Marvel կոմիքսի հայտնի նկարիչ Սթիվ Դիլլոնը
Նյու Յորքում կյանքի 55-րդ տարում մահացել է զվարճապատումների լեգենդար բրիտանական նկարիչ Սթիվ Դիլլոնը, հայտնում է Gazeta.ru-ն:
Դիլլոնի մահվան փաստը հաստատել է նրա եղբայր Գլինը իր թվիթթերյան միկրոբլոգում:
Սթիվ Դիլլոնը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լութոն քաղաքում 1962 թ.-ին: 16 տարեկանում նա սկսել է իր մասնագիտական կարիերան՝ որպես «Marvel»-ի կոմիքսների նկարիչ:
Նրա ամենահայտնի աշխատանքներն են եղել Դրեդդ դատավորի մասին գիտաֆանտաստիկ «2000 AD» անթոլոգիայի նկարազարդումները, ինչպես նաև այլ զվարճապատումների նկարազարդումներ: Դիլլոնը մեկն է Քարոզչի զավեշտապատկերների ստեղծողներից: