24/10/2016 18:07
Վարչապետի նոր որոշումը. պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ազատվեց պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղեկալին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի որոշման մեջ: