24/10/2016 10:51
Վրաստանի խորհրդարան է անցել երեք կուսակցություն
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանի ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնց համաձայն, համամասնական համակարգով օրենսդիր մարմին է անցնում երեք քաղաքական ուժ, հայտնում է РИА Новости-ն:
Խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին. 77 մարդ ընտրվում էր կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ է նշանակել 50
ընտրատարածքում:
«2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ համամասնական համակարգով հինգ տոկոսի արգելքը հաղթահարել է երեք քաղաքական սուբյեկտ՝ «Միասնական ազգային շարժումը», հավաքելով ձայների 27,11 տոկոսը, ստացել է 27 մանդատ, «Հայրնեասերների դաշինքը»՝ 5,01 տոկոս ձայներով ստացել է 6 մանդատ և «Վրացական երազանքը»՝ 48,68 տոկոս ձայներով՝ 44 մանդատ»,- հայտնում Է ԿԸՀ-ն:
Գերատեսչությունից նաև նշում են, որ մեծամասնական համակարգով առաջին փուլում 50 տոկոսի արգելքը կարողացել է հաղթահարել 23 թեկնածու, և նրանք բոլորն էլ ներկայացված էին «Վրացական երազանք» կուսակցությունից: Հետևաբար քվեարկության առաջին փուլի արդյունքում իշխող կուսակցությունն արդեն ստացել է 67 պատգամավորական տեղ:
Վրաստանի խորհրդարանի վերջանական կազմը հայտնի կդառնա քվեարկության երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 30-ին: