24/10/2016 09:52
Նոր Մոսկվայի վարձով բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել
ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել, այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ՝ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար, որի առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին: