24/10/2016 11:19
Անդրբայկալյան երկրամասում կործանված ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Անհետացած Robinson R44 ուղղաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են: Այս մասին հայտարարել է Անդրբայկալյան երկրամասի Բալեյսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գալչենկոն, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ուղղաթիռը կործանվել է դաշնային մայրուղուց 1 կմ հեռավորությամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել էր Անդրբայկալյան երկրամասում անհետացած Robinson R44 ուղղաթիռի բեկորները գտնելու մասին: