24/10/2016 11:05
Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալները լրագրողների են թալանել
Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարում Գերմանիայից երկու լրագրող դարձել են թալանի զոհ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Auberge des migrants կամավորական կազմակերպության ներկայացուցչին։
«Ճամբարի բնակիչները ճաշից հետո թալանել են այնտեղ աշխատող գերմանացի երկու լրագրողի»,-ասել է նա։
Նշվում է, որ լրագրողներից գողացվել են բջջային հեռախոսներ։
Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր Կալեում գտնվող ներգաթյալների ամենամեծ ճամբարի վերջնական ոչնչացման մասին։