24/10/2016 13:46
Ֆրանսիական Կալե քաղաքի փախստականների ճամբարը ոչնչացվում է
Ֆրանսիայի Կալե քաղաքի ծայրամասում սկսվել է տարերային ձևավորված փախստականների ճամբարի լուծարման գործընթացը, հայտնում է Gazeta.ru-ն։
Հարյուրավոր ներգաղթյալներ իրենց իրերով հերթ են պահել նոր բնակության վայր տեղափոխվելու համար։
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են փախստականներին տարբեր վայրերում տեղաբաշխել։ Զինված ոստիկանները շրջափակել են ճամբարը գիշերային միջադեպից հետո, երբ միգրանտների մի մասը սկսել էր այրել զուգարաններն ու քարեր նետել ոստիկանների վրա՝ բողոքելով ճամբարը ցրելու դեմ։