24/10/2016 12:26
Մալթայի օդանավակայանում թեթև շարժիչով օդանավ է կործանվել, կա 5 զոհ
Երկուշաբթի առավոտան Մալթայի օդանավակայանում թեթև շարժիչով օդանավի կործանման հետևանքով, նախնական տվյալնով, 5 մարդ է զոհվել: Օդանավում ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերի գործակալության («Ֆրոնտեքս») աշխատակիցներ են եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդանավի կործանման վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ և բժիշկներ:
Օդանավակայանը ներկա պահին փակ է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր սա Մալթայի օդանավակայանում գրանցված ամենամեծ ավիաաղետն է:
Reuters-ի տվյալով՝ օդանավը լիբիական Միսուրատա էր ուղևորվում: