25/10/2016 16:07
Android-ի համար WhatsApp հավելվածում տեսազանգերի հնարավորություն է հայտնվել
Android-ի համար WhatsApp հավելվածում տեսազանգերի հնարավորություն է հայտնվել: Հավելվածի բետա-տարբերակն առայժմ բոլորին հասանելի չէ, բայց աստիճանաբար կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ, հայտնում է Life.ru-ն:
2.16.318 տարբերակում տեսազանգերի գործառույթը օգտատերերի մոտ, կարծես, պատահականորեն է հայտնվում: «Մեզ հաջողվել է տեսազանգերի հնարավորություն ունենալ՝ ջնջելով պահպանված բոլոր տվյալները` այնուհետև նորից համակարգ մտնելով»,- գրել է կայքը՝ հիշեցնելով պահուստային պատճենավորման անհրաժեշտության մասին:
Չի հաղորդվել, թե երբ կհայտնվի հավելվածի կայուն տարբերակը: