25/10/2016 10:59
Ընտանիքը գտել է 1 միլիոն դրամը. «Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանի որդին ազատ է արձակվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանն արդեն ազատության մեջ է:
«Ընտանիքը կարողացել է գտնել անհրաժեշտ մեկ միլիոն դրամը, որը սահմանել էր դատարանը: Մարտին Վարդանյանը երեկոյան ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտին Վարդանյանի ընտանիքը չէր կարողանում գտնել այն մեկ միլիոն դրամը, որի դիմաց նա ազատ կարձակվեր:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Մարտին Վարդանյանին, ում մեղադրանք էր առաջադրվել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար, մասնավորապես՝ նրանց հեռախոսները լիցքավորելու ու նրանց համար աջակիցներ փնտրելու: