25/10/2016 11:56
Դամավանդ լեռում «անհետացած» Լևոն Արոնյանը հանդիպել է Իրանում ՀՀ դեսպանի հետ
Թեհրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանի և դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը:
Դեսպանությունը կազմակերպել է Լևոն Արոնյանի այցը Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ վերջինս հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
Լևոն Արոնյանն այցելել նաև Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ շախմատի դասեր է վարել Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համար:
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոլիի հետ Իրանի Հանրապետության Դամավանդ լեռում անհետացել է: Որպես անհետացման պատճառ նշվել էր հանկարծակի սկսած ձնաբուքը:
Սակայն Aysor.am-ի հետ զրույցում Լևոն Արոնյանը հերքել էր տարածված տեղեկությունը:
«Հիմա ամեն ինչ լավ է, մենք արդեն շատ լավ ենք, անհանգստանալու կարիք չկա», - վստահեցրեց Լևոն Արոնյանը: