25/10/2016 17:00
Եվրախորհրդարանը Ժան Մարի լե Պենին զրկել է անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանը Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենին զրկել է անձեռնմխելիությունից: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ հարցի շուրջ քվեարկությունն անցկացվել է Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանի ընթացքում:
Ժան Մարի լե Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով դիմել էր Ֆրանսիան. Ազգային ճակատի նախկին առաջնորդը որպես մեղադրյալ է ներկայացված հրեական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Բրյուելի վերաբերյալ հակասեմական արտահայտությունների գործով:
Սկանդալը Ֆրանսիայում ծավալվել է դեռ 2014 թվականին: Այն ժամանակ Ժան Մարի լե Պենի նկատմամբ քննադատությամբ հանդես եկավ նույնիսկ նրա դուստրը՝ Մարին լե Պենը, նաև Ազգային ճակատի գործող ղեկավարությունը: