25/10/2016 15:13
Էդուարդ Շարմազանով. Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՝ կիմանաք
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս ժամանակից առաջ չընկնել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին մեկնաբանություններ անելով։
«Ես տեղյակ չեմ երեկվա ակցիայից։ Ես Ծառուկյան Գագիկը չեմ, որ ինձ եք հարցնում, նրան հարցրեք վերադառնալու է, թե ոչ։ Ժամանակից առաջ ընկնել պետք չէ։ Այս պահին նա քաղաքականության մեջ չէ, կվերդառանա՝ բոլորդ կիմանաք», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ ՀՀԿ դիրքորոշումը ուղղված է եղել ոչ թե Գագիկ Ծառուկյանի անձի, այլ երևույթների նկատմամբ։
«Սիրելի լրագրողներ, շտապում եմ ևս մեկ անգամ կրկնել հույն փիլիսոփա Հերակլիտեսի խոսքերը՝ ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է: Մենք խոսել ենք երևույթների, այլ ոչ թե անձերի մասին», - նշեց Է.Շարմազանովը: