25/10/2016 15:43
Թուրքիան պատրաստ է ցամաքային գործողություններ սկսել Իրաքում
Անկարան չի բացառում Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ գործողությունների ակտիվացում, այդ թվում անհրաժեշտության դեպքում՝ նաև ցամաքային: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։
«Եթե Իրաքում իրավիճակի զարգացումը սպառնա մեր անվտանգությանը և կայունությանը, մենք կօգտագործենք բոլոր իրավունքները մեզ պաշտպանելու համար, ընդհուպ մինչև ցամաքային գործողություն, որի թիրախը կլինի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ «իսլամական պետությունը» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված)»,-ասել է նախարարը։
Թուրքիան հայտարարել է, որ մասնակցում է Իրաքի Մոսուլ քաղաքաի ազատագրման գործողությանը, սակայն Իրաքի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը և թուրքական օգնությունից։