25/10/2016 16:25
ԻՊ խմբավորման զինյալները Մոսուլի կենտրոնում ողջ-ողջ այրել են իրենց ինը զինակցին
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի կենտրոնում ողջ-ողջ այրել են իրենց ինը զինակցի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Աս Սումարիա» հեռուստաալիքին:
Նրա տեղեկատվության համաձայն՝ ինը ահաբեկիչ փախուստի փորձ է ձեռնարկել՝ երկյուղելով Իրաքի կառավարական ուժերի դեմ մարտական գործողություններից, բայց բռնվել են ԻՊ-ի զինյալների կողմից:
Զինյալները կապել են դասալիքների ձեռքերն ու ոտքերը, նետել նավթով լցված խրամատներն ու ողջ-ողջ այրել:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել էհոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքի կառավարական ուժերից բացի, դրան մասնակցում են քրդական զինված կազմավորումները: