25/10/2016 17:58
Կոնգրեսը ընտրություններին ընդառաջ նախապարաստական գործընթաց է սկսում. Լևոն Զուրաբյան
ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀԱԿ խմբակցությասն ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ձեռք բերված փոփոխությունները թույլ են տալիս խոսել ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին, որի համար նա առաջարկեց երեք քայլ, այդ թվում և այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։
«Կոնգրեսը ընտրություններին ընդառաջ նախապարաստական գործընթաց է սկսում և հայտարարում, որ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն անել և ժողվորդավարություն ձևավորել։
Կոնգրեսը պատարստ է նաև լայն համագործակցության, այդ թվում՝ կուսակցության ցուցկաներում ընդրգկվելը հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ։
Երրորդ՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղութամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
Վերջինս ընդգծեց, որ 2017 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորվելու է Հայաստանի իշխանությունը, հետևաբար այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են լինելու նախագահական ընտրություններին և կոչ արեց մտածել իր առաջարկների շուրջ։