25/10/2016 17:47
Նեյմարը մոտ էր ՊՍԺ տեղափոխվելուն, սակայն նրա պահանջների պատճառով գործարքը չի կայացել
Ֆրանսիական ՊՍԺ-ն այս ամռանը լրջորեն ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: Ինչպես հայտնում է «Чемпионат»-ը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ-Հելաիֆին ամռանը մեկնել է Սան Պաուլու, որպեսզի բանակցի 24-ամյա ֆուտբոլիստի հոր հետ:
Բրազիլիայի հավաքականի հարձակվողի գործակալը ներկայացրել է 2 պայման, որոնց պատճառով գործարքը չի կայացել: Նեյմարի ներկայացուցիչը պահանջել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Բացի այդ, ՊՍԺ-ն պետք է վճարեր ֆուտբոլիստի պարտքը, որը կազմում է 45 միլիոն եվրո: Բրազիլիայի դատարանը հարձակվողին տուգանել է հարկերից խուսափելու համար: