25/10/2016 19:53
Հարցում. Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական է գնահատում Օլանդի գործունեությունը
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատական է տվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությանը: Այդ մասին վկայում են Ipsos ընկերության և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Le Monde թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Այսպես՝ հարցվածների 4 տոկոսը «շատ գոհ» և «գոհ» է Ֆրանսիայի նախագահի գործունեությունից այն դեպքում, երբ 70 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Եվս 26 տոկոսը ձեռնպահ Է մնացել:
Միջին հաշվով հարցման մասնակիցները Օլանդի գործունեությունը հնարավոր 10-ից գնահատել են 2,3 բալ:
Հարցումը հոկտեմբերի 14-19-ն անցկացվել Է 17 հազար 47 մարդկանց շրջանում: