25/10/2016 20:20
Աշխարհի ամենահին բանկը 2600 աշխատակցի կրճատում է
Monte dei Paschi di Siena իտալական բանկը հայտարարել է, որ 2.6 հազար մարդու է աշխատանքից ազատում և փակում է ամբողջ աշխարհում իր հարյուրավոր մասնաճյուղերը շահույթ ունենալու ակնկալիքով, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Financial Times–ին։
Monte dei Paschi di Siena–ն կարգավորիչների կողմից դիտարկվում է որպես Եվրոպայի ամենախնդրահարույց բանկը։ Tuscan Monte Paschi եվրոպական սթրես թեստը ցույց է տվել, որ բանկի նման գործողությունները թույլ կտան 10 տոկոսով կրճատել անձնակազմի ծախսերը, նաև նվազեցնել մասնաճյուղերի քանակը՝ դրանք երեք տարում 2 հազարից հասցնելով 1.5 հազարի։