25/10/2016 18:48
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը
Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ մեծ վարպետի այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան կհանդիսանա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման գործում: