25/10/2016 18:32
Գերմանիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում 14 չեչեն է ձերբակալվել
Գերմանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի 14 քաղաքացի, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանության տվյալներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ կալանավորվածները Չեչնիայից են:
«Կալանավորվածների խումբը գրանցված է որպես ապաստան հայցողներ, որոնց կարգավիճակը քննության փուլում է»,- ասված է հաղորդագրության մեջ: