26/10/2016 11:36
Ամերիկյան դպրոցում հրաձգության հետևանքով տուժել է դեռահաս
ԱՄՆ Յուտա նահանգի միջնակարգ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 16-ամյա դեռահաս, հայտնում է Gazeta.ru-ն:
Երկու աշակերտի միջև վեճ էր բռնկվել, որից հետո նրանցից մեկը մրցակցի ուղղությամբ ատրճանակից կրակ էր արձակել: Երբ վերջինը հայտնվել էր գետնին, դեռահասը ևս մեկ կրակ է արձակել:
Ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա կասկածյալի, տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: