26/10/2016 15:14
Ինչո՞ւ է չեղարկվել Արթուր Աբրահամ - Մարտին Մյուրեյ մենամարտը
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին՝ Մոնտե Կառլոյում: Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի և Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:
Իսկ նոյեմբերի 12-ի մանամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները:
Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: