26/10/2016 13:57
Թեկուզ դրա կարիքը չունեմ, բայց հնարավոր է, որ ծալած էջը բացվի. Ծառուկյանը չի բացառում քաղաքականություն վերադառնալը
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հեռացել է քաղաքականությունից, որպեսզի արյուն չթափվի:
«Հիշում եք, որ 2015 թվականի փետրվարի 12-ին հայտարարեցի, որ եթե պիտի իմ ժողովրդից արյուն թափվի, ես դրան դեմ եմ: Եթե ժողովուրդն իմ հետևից է գալիս, ես իրավունք չունեմ թույլ տալ, որ ժողովրդից արյուն թափվի, իսկ հեղափոխություն առանց արյան չի լինելու: Ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդից արյուն թափվի», - ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից վերադառնա քաղաքականություն, Գ.Ծառուկյանը պատասխանեց.
«2 տարի է քաղաքականության էջը փակել եմ, բայց շարունակում եմ մնալ իմ ժողովրդի կողքին: Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց հնարավոր է, որ ծալած էջը բացվի»: