26/10/2016 14:47
Ազգաբնակչությունը շատ լավ բառ է և սովետի հետ կապ չունի. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին (Տեսանյութ)
ԱԺ-ում «Ազգաբնակչության և էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ թեև նախագիծն ընդհանուր առմամբ լավն է, բայց «ազգաբնակչություն» բառը փոխարինման կարիք ունի, որովհետև խորհրդային տարիներից մնացած տերմին է և Հայաստանում նման խնդիր չկա:
Գալուստ Սահակայնին դուր չեկավ այս դիտարկումը: «Ազգաբնակչությունը շատ լավ բառ է և սովետի հետ կապ չունի», - Զ.Փոստանջյանին հակադարձեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: