26/10/2016 14:43
Լևանդովսկին, Ռոբբենը և Ռիբերին «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգել են
Մյունխենյան «Բավարիան» պայմանավորվել է միանգամից 3 խաղացողի հետ, հայտնում է iSport.ua-ն:
Վետերան կիսապաշտպաններ Արյեն Ռոբբենի ու Ֆրանկ Ռիբերիի գործող պայմանագրերն ուժը կորցնում էին ընթացիկ մրցաշրջանից հետո:
«Բավարիայի» ղեկավարությունը հոլանդացու ու ֆրանսիացու հետ ևս երկու տարվա պայմանագրեր կկնքի՝ մինչև 2019 թ. ամառը։
Լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին մյունխենցիների հետ կապված է մինչև 2019 թ. պայմանագրով, սակայն «Ռեալի» ոտնձգություններից ֆուտբոլիստին զերծ պահելու համար Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա խաղացողին՝ մինչև 2021 թ. ժամկետով ու տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։