26/10/2016 14:08
Գագիկ Ծառուկյանը ներել է հանրապետականներին
Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ նեղացած չէ ոչ մեկից և ներել է հանրապետականներին:
«Ինչքան մարդ հզոր, ուժեղ ու կամեցող է, այնքան ներող է: Ամբողջ հանրությունը և քաղաքական գործիչները թող իմանան՝ Ծառուկյանը նենգ մարդ չի: Ես բոլորին ներում եմ: Ես մոռացել եմ ամեն ինչ»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կան մարդիկ, ովքեր բացթողում են արել և ընդգծեց, որ յուրաքանչյուրին էլ պիտի կյանքում հնարավորություն տալ փոխվելու: